Թուրքիայի հանրության 52 տոկոսը դեմ է արտահայտվել հայ-թուրքական հարաբերություների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Թուրք հանրությունը եւս մտավախություններ ունի Հայ-թուրքական արձանագրությունների այն երեք կետերի վերաբերյալ, որոնք հուզում են հայ հանրությանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:



Ըստ Մելքոնյանի, սա ապացուցում է, որ Արձանագրությունները գրված են դիվանագիտական լեզվով եւ երկիմաստ մեկնաբանության առիթ են տալիս:



Թուրքագետն ընդգծել է, որ Թուրքիայի ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական շրջանակները մտահոգված են հիմնականում պատմական հարցերով ենթահանձնաժողովի ստեղծմամբ, նրանով, թե ինչ հարցեր են քննարկվելու հայկական կողմի հետ, եթե Թուրքիան 90 տարի շարունակ ժխտում էր ցեղասպանության փաստը:



Մելքոնյանը նաեւ տեղեկացրել է լրագրողներին, որ Թուրքիայում վերջերս սոցհարցում է անցկացվել Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ եւ հարցման ենթարկվածների 52 տոկոսը դեմ է արտահայտվել հայ-թուրքական հարաբերություների կարգավորմանը, իսկ կողմ է եղել միայն 28 տոկոսը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---