«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը13 հոկտեմբերի 2009 - 21:37 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ցյուրիխում Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման կապակցությամբ, որտեղ ասվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը գերազանցապես պարտադրված է աշխարհի խոշոր տերությունների կողմից: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա փուլերում գործ ենք ունենալու ուխտադրուժ թուրքական պետության հետ, որը ոչ անցյալում, ոչ էլ այժմ անկեղծ ցանկություն չի դրսեւորել` բաց, ազնիվ ու ճշմարիտ երկխոսություն ծավալելու իր մեծագույն ոճրագործության զոհի` հայ ժողովրդի հետ, չի զղջացել ու չի փոխհատուցել հայության նկատմամբ իրականացրած Հայրենասպանության համար, անցած տարիներին ու ամիսներին ցույց չի տվել Հայաստանի հանդեպ իր քաղաքականության վերանայման որեւէ նշան, չի հրաժարվել Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ իր ներկայացրած ապօրինի պահանջներից, շրջափակումը վերացնելուց»,-ասվում է հայտարարության մեջ: «Ժառանգությունը» հայտարարում է, որ Արձանագրությունների ստորագրումն ապօրինի էր, քանի որ այն ստորագրել է ղեկավարությունը, որն իշխանության է եկել ընտրությունների զեղծարարության արդյունքում: «Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը նախագահի պաշտոնից եւ այդ նպատակին հասնելու համար միավորման կոչով դիմում է այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք դեմ են Արձանագրություններին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |