ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ25 մարտի 2002 - 22:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կոմունիստական կուսակցության 14 ակտիվ գործիչներ, նախօրեին տեղի ունեցած կենտրոնոկան կոմիտեի որոշմամբ, վտարվել են կուսակցության ղեկավար մարմնի կազմից: Խորհրդարանական ՀԿԿ խմբակցության անդամ Գագիկ Թադեւոսյանի խոսքերով` նրանք վտարվել են ԿԿ-ից «հակակոմունիստական գործունեության համար»: «Արմինֆո» գործակալության տվյալներով, վտարվածների թվում են ՀԿԿ նախկին կուսկոմիտեի նախագահ Վանիկ Մխիթարյանի եւ Երեւանի քաղկոմի նախկին առաջին քարտուղար Յուրի Մանուկյանի կողմնակիցները: Պլենումի ընթացքում խորհրդարանի պատգամավոր Խորեն Սարգսյանը հարց բարձրացրեց հանրապետության իշխանության փոփոխման անհրաժեշտության մասին: Նպատակին հասնելու համար Սարգսյանն առաջարկել է ստեղծել դաշինք` ձախ կողմնորոշմամբ քաղաքան կուսակցությունների մասնակցությամբ: Մասնավորապես, խոսքը գնում է Սոցիալիստական ուժերի միության մասին, որը գլխավորում է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Սակայն, նախաձեռնությունն աջակցություն չգտավ, քանի որ կոմունիստները չցանկացան համագործակցել Հայոց համազգային շարժման նախկին ակտիվիստի հետ, որը զգալի ներդրում է ունեցել Հայաստանում խորհրդային իշխանության տապալման գործում: Միեւնույն ժամանակ, պլենումի մասնակիցները կողմ էին համագործակցելու այլ քաղաքական ուժերի հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են` հանրապետությունում խորհրդարանական կառավարման կիրառումը, Հայաստանի միավորումը Ռուսաստան-Բելառուս միությանը, ռազմավարական օբյեկտների սեփականաշնորհման կասեցումը: Կանխատեսումներին հակառակ, պլենումի աշխատանքները ղեկավարում էր կուսակցության առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը: Հիշեցնենք, որ որոշ ԶԼՄ-ր կանխատեսումների համաձայն նա պետք է պաշտոնաթող լիներ առաջին քարտուղարի պաշտոնից:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Բաթոյան․ Երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աճում է, դա դրական է՝ սկսել են դիմել իրավապահներին «գիտենք, որ դեպքերն ավելի շատ են»,–ասել է նա Սուրենյան․ Հուլիսի 5–ից կտաքանա 8-10 աստիճանով, ամսի 7–ից նոր ցիկլոն է սպասվում Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին հանրապետության ամբողջ տարածքում անձևները կվերսկսվեն, առանձին հատվածներում՝ հորդառատ Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը․ Գործելու է 6 հանրային լողափ Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է աշխատանքը Առայժմ այն կգործի ինտերնետ հարթակներում |