ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՒՍ ՀԻՆԳ ՏԱՐԻ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի որդին` «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության փոխնախագահ Իլհամ Ալիեւը ելույթ ունենալով Մոսկվայում մամուլի ասուլիսում` հայտնել է, որ կուսակցությունը կողմնորոշվել է պետության ղեկավարի թեկնածության հարցում: 2003 թվականի ընտրություններին «Ենի Ադրբեջան» կուսակցությունը պատրաստվում է պետության նախագահի ընտրություններին կրկին առաջարկել Հեյդար Ալիեւի թեկնածությունը, որի տարիքը եւ առողջությունը կասկածի տեղիք է տալիս այն կապակցությամբ, թե արդյոք ի վիճակի կլինի նա կրկին ղեկավարել երկիրը: Իլհամ Ալիեւի խոսքերով` անկասկած ժողովուրդը նորից իրեն առաջնորդ կընտրի ներկայիս նախագահին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---