Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կակտիվանա 2010թ. սկզբում15 հոկտեմբերի 2009 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կառուցողական ընթացք ունի: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԱՊՀ Երկրների ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը: Նրա խոսքով, չնայած այդ կառուցողականությանը, գործընթացի ձգձգման հավանականությունը մեծ է: «Հաշվի առնելով Հայաստանի կոալիցիայի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նկատմամբ, ինձ թվում է, որ հայկական խորհրդարանում վավերացման հետ կապված խնդիրներ չեն լինի: Բայց նույնը չի կարելի ասել թուրքական խորհրդարանի մասին»,- ընդգծել է քաղաքագետը: Մարկարովի խոսքով, գործընթացը կձգձգվի, իսկ կակտիվանա միայն 2010թ. հունվար-փետրվար ամիսներին: Նա նաեւ ընդգծել է, որ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է ժողովրդավարական երկիր դառնալ, ապա ԵՄ-ն Անկարայից ակնկալում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վավերացում եւ այդ փաստաթղթերի բոլոր կետերի կատարում: Հակառակ դեպքում գործընթացը կարող է պարզապես տապալվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |