Թուրքիայի քաղաքական վերնախավը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին որոշում է ընդունել

PanARMENIAN.Net - Թուրքական քաղաքական վերնախավը ներքին քննարկումների մակարդակով արդեն որոշում է ընդունել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Չնայած, որ քաղաքական վերնախավն արդեն ընդունել է իր որոշումը, դժվար թե մենք այդ գործընթացից կոնկրետ արդյունքներ կտեսնենք մոտ ժամամակներս: Անկարան կձգձգի ստորագրված Արձանագրությունների վավերացումը, որպեսզի Հայաստանը որեւէ զիջումների գնա: Սահմանը մոտ ժամանակներս չի բացվի»,- ասել է թուրքագետը: Նա չի բացառում, որ բացելով սահմանը` Թուրքիան հեշտությամբ կարող է այն փակել: «Ինձ թվում է, որ հայկական կողմը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը: Անհրաժեշտ է կոնկրետ մեխանիզմներ մշակել, որպեսզի բացառել Անկարայի նման քայլը: Օրինակ, Հայաստանի խորհրդարանը Արձանագրությունների վավերացման վերաբերյալ քննարկումների ընթացքում կարող է այդ հարցի շուրջ համապատասխան օրինագիծ ընդունել»,- հայտնել է Ռուբեն Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---