Արձանագրությունների ստորագրման արարողությունը ցույց տվեց, որ դրանք լի են հակասություններով

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական Արձանագրությունները, որոնք նախանշում են հայ-թուրքական պաշտոնական հարաբերությունների սկիզբը, Ցյուրիխում պսակվեցին անորոշ եւ անխոստումնալից ստորագրման արարողությամբ: Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը: Նա նաեւ նկատել է, որ ստորագրող կողմերը եւ արարողությանը ներկա համաշխարհային տերություների ներկայացուցիչները քար լռությամբ ուղեկցեցին փաստաթղթերի ստորագրումը: «Երբ նման «պատմական» պահին կողմերից եւ վկաներից որեւէ մեկն ի վիճակի չէ մյուսների համար ընդունելի եւ համաձայնեցված որեւէ բան ասել ո'չ երկար սպասված իրադարձության, ո'չ էլ ստորագրվող փաստաթղթերի բովանդակության մասին, ակնհայտ է դառնում, որ այս փաստաթղթերը լի են հակասություններով»,- նշել է Վարդան Օսկանյանը` ավելացնելով, որ Արձանագրությունները լի են այդպիսի սպասելիքներով, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ երկրների միջեւ կայուն եւ հարգալից փոխհարաբերությունների համար անհրաժեշտ վստահության համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---