ՀՀ ղեկավարի այցը Թուրքիա նշանավորեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջին փուլի ավարտը15 հոկտեմբերի 2009 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի այցը Թուրքիա ավարտեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջին փուլը: Առաջին փուլը նշանավորվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրմամբ: Երկրորդ փուլում արդեն սպասվում է Արձանագրությունների վավերացումը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Երկրորդ փուլը նույնքան դժվար է լինելու, որքան եւ առաջինը: Բայց թե որքան կտեւի այն, դժվար է ասել»,- ընդգծել է թուրքագետը` ավելացնելով, որ հայկական դիվանագիտությունը պետք է շատ զգոն լինի այդ փուլում:Խոսելով Ցյուրիխում Արձանագրությունների ստորագրման մասին` Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ Թուրքիան այդ քայլին գնաց` ելնելով մի քանի հանգամանքներից: «Առաջինը` Անկարան ցանկանում է դադարեցնել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի առաջխաղացումը: Երկրորդը` Եվրամիության անդամ դառնալու` Թուրքիայի ռազմավարական ձգտումը: Հայաստանի հետ փակ սահմանի պայմաններում Անկարային չի հաջողվի դառնալ ԵՄ անդամ: Եւ երրորդը` Թուրքիան փորձում է նոր կերպարով ներկայացնել իրեն տարածաշրջանում` դառնալով էներգոռեսուրսների փոխադրման կարեւոր կենտրոն»,- ընդգծել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |