Uriah Heep. Հուսով ենք, որ Հայաստանում առաջին համերգն այնքան հաջող կանցնի, որ կստիպի մեզ գալ ամեն տարի15 հոկտեմբերի 2009 - 20:17 AMT PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտում, որտեղ մենք այցելեցինք երեկ, մեզ մոտ հակասական զգացմունքներ առաջացան` ցավ եւ զարմանք: Տեսնել այն, ինչ այնտեղ ցույց է տրված եւ ցավ չզգալն անբնական կլիներ, բայց եւ անհնար էր չզարմանալ, որ թանգարան էքսկուրսիայի եկած դպրոցականները ճանաչեցին մեզ եւ խնդրեցին լուսանկարվել մեզ հետ»,- Հայաստան ժամանելուց իրենց տպավորություններով են կիսվել բրիտանական Uriah Heep լեգենդար ռոք-խմբի երաժիշտները:Հոկտեմբերի 16-ին Uriah Heep-ը համերգով ելույթ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Համերգը նվիրված է հայկական «Շանթ» հեռուստաընկերության 15-ամյակին եւ ներգրավված է խմբի համերգային շրջանագության մեջ` նվիրված բրիտանական լեգենդար ռոք-խմբի 40-ամյակին: 10-50 հազ. դրամ արժողությամբ տոմսերից ստացված շահույթը կծառայի աղետի գոտու բնակֆոնդի ավելացմանը: Uriah Heep խմբի հոնորարը համերգի համար վճարելու են համերգի կազմակերպիչները, որոնք են` «Vibrographus» ընկերությունը, «Արզնի» հանքային ջրի գործարանը եւ «Շանթ» հեռուստաընկերությունը: Երաժիշտները` Միկ Բոքսը, Տրեւեր Բոլդերը, Բեռնի Շոուն, Ֆիլ Լենզոնը, Ռասսոլ Ջիլբուկը հույս են հայտնել, որ երեւանյան համերգը հաջող կանցնի: «Մենք մեր արվեստի նկատմամբ մեծ ջերմություն ու սեր զգացինք այստեղ` Հայաստանում, եւ, երեւի թե, դրա համար պետք է շնորհակալ լինենք ծովահենների արտադրած ձայնասկավառակներին: Հուսով ենք, որ Հայաստանում առաջին համերգն այնքան հաջող կանցնի, որ կստիպի մեզ գալ ամեն տարի»,- նշել է Միկ Բոքսը: Համերգի ծրագրի մեջ ներառված են երգեր ռոք-խմբի վերջին ալբոմից, ինչպես նաեւ զանազան տարիներին գրված երգեր, որոնք հայտնի ու սիրելի են դարձել ռոքի երկրպագուների համար: Համերգի տեղեկատվական հովանավորները PanARMENIAN.Net ն ու Մեդիամաքսն են: Բրիտանական Uriah Heep ռոք-խումբը ստեղծվել է 1969թ. Լոնդոնում: Երաժիշտները համաշխարհային ճանաչում ստացան 1971-1973թթ.` «Look at Yourself», «Demons and Wizards» եւ «The Magician's Birthday» ալբոմների թողարկումներից հետո: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |