15 հոկտեմբերի 2009 - 21:54 AMT
Բաքուն Անկարային պաշտոնապես մեղադրել է ադրբեջանական դրոշն անարգելու մեջ
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հինգշաբթի օրը Բաքվում Թուրքիայի ժամանակավոր հավատարմատար դեսպանատան ԱԳՆ է հրավիրել Նիհաթ Ջիվաներիին: Հանդիպման ընթացքում պաշտոնական բողոք արտահայտվեց Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ հոկտեմբերի 14-ին կայացած ֆուտբոլային հանդիպման ընթացքում Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ անհարգանքի առիթով:

Թուրքական Բուրսա քաղաքի նահանգապետությունը, ապա նաեւ ՖԻՖԱ-ն արգելեցին ադրբեջանական դրոշներ անցկացնել Հայաստանի ու Թուրքիայի հավաքականնի հանդիպմանը, որը կայացավ հոկտեմբերի 14-ին: Սակայն, չնայած արգելքին, երկրպագուները, այնուամենայնիվ, անցկացրել էին Ադրբեջանի դրոշը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Բուրսայից, տրիբունաներում ժամանակ առ ժամանակ հայտնվում էր ոչ մեծ ադրբեջանական դրոշ, որը երկրպագուներն արագ թաքցնում էին` վախենալով, որ այն կարող են նկատել ոստիկանները: