«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԿՊԱՀԱՆՋԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՐԾՈՒՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

PanARMENIAN.Net - Հայ Հեղափոխական Դաշնակցությունը կպահանջի Հայաստանի կառավարությունից գործուն միջոցներ ձեռնարկել կաշառակերության դեմ: Այդ մասին լրագրողներին է հայտարարել կուսակցության ղեկավարության անդամ Գեղամ Մանուկյանը: Նրա խոսքերով, «Դաշնակցությունը» ներկայումս այդ հարցով ինտենսիվ խորհրդակցություններ է վարում կառավարական կոալիցիայի իր գործընկերների` Հայաստանի հանրապետական կուսակցության եւ «Օրինաց երկրի» հետ: Մոտ ժամանակներս «Դաշնակցությունը» կառավարությանը եւ հասարակությանը կներկայացնի մի շարք գործուն առաջարկներ կաշառակերության դեմ պայքարի վերաբերյալ: Ընթացիկ տարվա հոկտեմբերին կընդունվի Կաշառակերության դեմ պայքարի ազգային ռազմավարական ծրագիրը, որի մշակմանը մասնակցել են նաեւ «Դաշնակցության» ներկայացուցիչները, հաղորդել է Մանուկյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---