Հայաստանի ՄՕԿ-ը վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել վոլեյբոլի հայ մարզիչների համար

PanARMENIAN.Net - Երեւանում, ՄՕԿ-ի հովանու ներքո, ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ սկսվեցին մարզչական-տեխնիկական դասընթացներ` վոլեյբոլի մասնագետների համար:



Տեսական եւ գործնական պարապմունքներին մասնակցում են Երեւանի, Վանաձորի, Արթիկի եւ Աշտարակի 22 մարզիչ-մանկավարժներ: Դասախոսություններով հանդես են գալիս ՌԴ-ի հայտնի մասնագետներ Եվգենի Ֆոմինը եւ Վիտալի Կրավչենկոն: Վերջինը ՌԴ վաստակավոր մարզիչ է եւ աշխատում է Ռուսաստանի տղամարդկանց հավաքականի ու ԲԿՄԱ-ի վոլեյբոլիստների հետ: Նա նաեւ ղեկավարում է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գիտական բաժինը:



Այն ունկնդիրները, ովքեր կպատասխանեն մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի հարցաթերթիկներին, ՄՕԿ-ի հավաստագրերից բացի կստանան միջազգային ֆեդերացիայի վկայականներ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---