Հայկական կողմը հրաժարվեց քննարկել ղարաբաղյան հիմնահարցը ադրբեջանցի պատգամավորների հետ

PanARMENIAN.Net - Հայ եւ ադրբեջանցի պատգամավորների հանդիպմանը ղարաբաղյան հիմնախնդիրը չի քննարկվել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅ Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով, հայկական կողմը հրաժարվել է քննարկել այդ հարցն առանց ղարաբաղյան կողմի մասնակցության:



«Հանդիպումը բավական կառուցողական էր: Հիմնականում դիտարկվում էին հումանիտար հարցեր, առողջապահության եւ մշակույթի ոլոչտներում փոխգործակցության հնարավորություններ, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցության հնարավորությունը»,- ասել է Վահան Հովհաննիսյանը:



Նա նաեւ նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկու ինքնավար պետություններ են, որոնք բացի ղարաբաղյան հակամարտությունից շատ այլ խնդիրներ ունեն, որ պետք է լուծել: «Ադրբեջանական կողմը միշտ պնդել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը չլուծվի, երկրների միջեւ ոչ մի երկխոսություն չի լինելու, իսկ մենք հակառակն ենք կարծում»,- նշել է Հովհաննիսյանը` ավելացնելով, որ երկխոսության օգնությամբ կողմերը կկարողանան ազատվել արհեստականորեն ստեղծված թշնամու կերպարից:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---