ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՄԻՆՉԵՒ ԱՇՈՒՆ, ԳՏՆՈՒՄ Է ՎՐԱՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչումը կբարդացնի վրաց-թուրքական եւ վրաց-ադրբեջանական հարաբերությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են Թբիլիսիի տեղեկատվական աղբյուրները, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թեդո Պաաթաշվիլին: Նա հայտնել է, որ այդ ամենը հաշվի առնելով` վրաց օրենսդիրները պետք է ձեռնպահ մնան ցեղասպանության հարցը քննարկելուց: ԱՄՆ-ի հետ Վրաստանի ուրվագծված ռազմական համագործակցության ֆոնին հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն ավելի լավ է հետաձգել մինչեւ աշուն, ասել է Պաաթաշվիլին: Միեւնույն ժամանակ նա գտնում է, որ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը ոչ մի նշանակություն չի ունենա Վրաստանի եւ Հայաստանի հարաբերություններում: Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանություններից հայոց ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչումը պահանջել են Ախալքալակ քաղաքի հայ բնակչության ներկայացուցիչները` Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպման ժամանակ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---