26 հոկտեմբերի 2009 - 20:45 AMT
Մայնի Ֆրանկֆուրտում Հայաստանը մասնակցեց Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին
Ս. թ. հոկտեմբերի 14-ից 18-ը, Մայնի Ֆրանկֆուրտում, տեղի ունեցավ Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում էին բազմաթիվ երկրների գրահրատարաչական - գրավաճառ ընկերություններ: Ցուցահանդեսի պատվավոր հյուրը Չինաստանն էր:

Ցուցահանդեսին Հայաստանը ներկայացել էր վերջին երկու տարիների գրահրատարակչական արտադրանքի լավագույն նմուշներով, հրատարակված ինչպես պետական պատվերով, այնպես էլ այլ հրատարակչությունների միջոցներով:

Հայաստանի պատվիրակության կազմումէինՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցներն, «Էդիթ Պրինտ», «Անտարես», «Զանգակ-97», «Կոլաժ» հրատարակչությունների տնօրեններն ու աշխատակիցներն, «Արտ Բրիջ» գրատան ներկայայացուցիչները:

Հայկական տաղավարում ցուցադրված էր հայերեն - օտար լեզուներով հանրագիտարանային, գիտահանրամատչելի, գեղարվեստական, մանկական, թարգմանական, հասարակական-քաղաքական, քարոզչական /ղարաբաղյան հիմնախնդրի - ցեղասպանության թեմաներով/ հրատարակություններ:
Պատվիրակության անդամները մասնակցեցին բազմազան հանդիպումների, կլոր սեղանների, շնորհանդեսների: Տեղի ունեցան գործնական հանդիպումներ, ձեռք բերվեցին համագործակցության պայմանավորվածություններ:
Հոկտեմբերի 16-ին կայացավհայկական տաղավարի շնորհանդեսը, որին մասնակցեցին տարբեր երկրների հրատարակիչներ, գրողներ, գրահրատարակչակամ բնագավառի ներկայացուցիչներ, իսկ Հեսենի հայ համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիպում հայկական պատվիրակության հետ: