ՀՀ ԱԳՆ ղեկավարն ու ԵԱՀԿ ՄԽ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս փուլը:



«Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ հանդիպում չի նախատեսվում»,- նշել է Բալայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---