Դաունի-սթրիթի Բարիսթերների պալատը կներկայացնի թագավորական փաստաբանի կարծիքը Հայոց ցեղասպանության մասին26 հոկտեմբերի 2009 - 23:24 AMT PanARMENIAN.Net - Դաունի-սթրիթի (Լոնդոն) Բարիսթերների պալատը հայտարարել է, որ կսկսի ուսումնասիրել թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնի կարծիքը Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին Մեծ Բրիտանիայի հայ համայնքում, թագավորական փաստաբանի կարծիքը կհրապարակվի նոյեմբերի 3-ին: Այդպիսով պարզ կդառնա, թե ինչպես էին բրիտանական կառավարության անդամները արտաքին գործերի նախարարության եւ Մեծ Բրիտանիայի Ազգերի համագործակցության ատյանի ղեկավարությամբ տարիներ շարունակ մոլորության մեջ պահում երկրի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ժխտման հարցում: «Տեղեկատվության ազատության մասին օրենքով» պարոն Ռոբերտսոնը ստանում էր բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում էին FCO-ի քաղաքականությանը եւ իրազեկում էին բրիտանական կառավարության դիրքորոշման մասին: Այդ փաստաթղթերը, որոնք մինչ օրս գաղտնի էին մնում, լույս են սփռում այն բանին, թե ինչ կարեւոր իրավաբանական ու էթիկական հարցեր են լուծվում FCO-ում»,-ասվում է Բարիսթերների պալատի հայտարարության մեջ: Ըստ հայտարարության, Ջեֆրի Ռոբերտսոնի կարծիքն անռանձնահատուկ դերակատարություն ուներ բրիտանացի քաղաքական գործիչների համար այն միջազգային գործընթացներում, որոտեղ հետագայում կարող էր ներգրավվել Մեծ Բրիտանիան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |