Ինն ամսվա արդյունքներով «Ամերիաբանկը» 1,1մլրդ դրամի մաքուր շահույթ է ապահովել29 հոկտեմբերի 2009 - 16:35 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ»ՓԲԸ 2009թ. 9 ամսվա արդյունքներով ապահովել է 1,1 մլրդ դրամի շահույթ հարկումից հետո եւ այս ցուցանիշով զբաղեցնում է երրորդ տեղը ՀՀ բանկային համակարգում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ստացված շահույթի 48 %-ը բաժին է ընկնում երրորդ եռամսյակին: Նախորդ տարվա 9 ամսվա համեմատությամբ Բանկի ընթացիկ տարվա զուտ շահույթը կրկնապատկվել է, ընդ որում զուտ տոկոսային եւ նմանատիպ եկամուտներն աճել են 97 %-ով, իսկ գործառնական եկամուտները` 87 %-ով: Դրա հետ մեկտեղ 2008թ.-ի9 ամսվա արդյունքներով եթե Բանկի շահութահարկի գծով ծախսերը կազմել էին ընդամենը 135 մլն դրամ, ապա ընթացիկ տարվա 9 ամսում շահութահարկի գծով ծախսը կազմել է արդեն 396 մլն դրամ: «Ամերիաբանկ» ՓԲԸկորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |