ՀՀ կառավարությունը քննարկել է հայկական ընկերությունների մասնակցությունը Սան-Հոսե քաղաքում կայանալիք «ԱրմԹեք 2009»-ին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական Տեխնոլոգիաների զարգացման եւ աջակցման խորհրդի (ՏՏԶԱԽ) ընդլայնված նիստ` վարչապետ, ՏՏԶԱԽ-ի նախագահ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Խորհրդի օրակարգի մեջ ընդգրկված էր նոյեմբերի 5-8-ը ԱՄՆ-ի Սան Հոսե քաղաքում նախատեսվող «ԱրմԹեք 2009» կոնֆերանսի մանրամասների քննարկումը: Առաջարկվել է, որՏՏ ոլորտի ընկերությունները գործնական մասնակցություն ունենան Սիլիկոնային հովտում հայաստանյան գրասենյակի ներկայության ապահովման աշխատանքներին: Ներկաները մի շարք հարցեր են առաջադրել Սիլիկոնային հովտում նախատեսված միջոցառումներին Հայաստանի ներկայացման առումով:



Հաղորդագրության համաձայն, Խորհրդի օրակարգում ընդգրկված էին նաեւ հարցեր, որոնք վերաբերում էին ՏՏԶԱԽ-ի նախորդ նիստի հանձնարարականների կատարմանը: Հանձնարարական է տրվել վերջնականապես կարգավորել ՀՀ օրենքով չնախատեսված ապրանքների համար մաքսակետերում որոշ դեպքերում առկա սերտիֆիկատ պահանջելու եւ այդ մասին ներմուծողներին հետագայում հարցում անելու խնդիրը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---