ԼՂՀ ԱԺ պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում

PanARMENIAN.Net - ԼՂՀ ԱԺ պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ գտնվում է Ֆրանսիայում: Պատվիրակության կազմում են` սոցիալական ոլորտի հարցերի գծով ԼՂՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, ԼՂՀ երիտասարդության հարցերով մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը եւ ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետ Իրինա Բեգլարյանը:



Այցի ընթացքում պատվիրակության անդամները ներկա գտնվեցին «Արցախի ձայն» համույթի համերգին: Համերգի նախաձեռնողը «Օժանդակություն Ղարաբաղին» կազմակերպությունն է, որը ներկայացնում է ԼՂՀ-ն Փարիզում: Պատվիրակությունը նաեւ մի շարք հանդիպումներ անցկացրեց, որոնց ընթացքում քննարկվեց ինչպես հայ-ֆրանսիական կազմակերպությունների ու Ղարաբաղի միջեւ համագործակցությունը, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին իրադարձությունները:



Հոկտեմբերի 28-ին ԼՂՀ պատվիրակությունն այցելեց Ֆրանսիայի ԱԺ, որտեղ հանդիպեց Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, ֆրանս-հայկական բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդիրը` նշելով հարցի խաղաղ լուծման անհրաժեշտությունը, հաղորդում է ԼՂՀ խորհրդարանի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---