Սերժ Սարգսյան. Ավիացիայի ոլորտի զարգացման խնդիրները անընդհատ ուշադրության կենտրոնում են գտնվում

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինային, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:



Հանրապետության Նախագահը դրական էգնահատել Կոմիտեի գոյության 18 տարիների ընթացքում ծավալված գործակցության փորձը եւ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել եւ ընդլայնել մեր երկրի ավիացիոն անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցությունը:



Սերժ Սարգսյանը նշել է, որ ավիացիան Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, ուստի ոլորտի զարգացման եւ ավիացիոն անվտանգության խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում են:



Տատյանա Անոդինան Սերժ Սարգսյանին ներկայացրել էՄիջպետական ավիացիոն կոմիտեիկողմից տարբեր ուղղություններով կատարվող աշխատանքներն ու ընթացիկ ծրագրերը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---