29 հոկտեմբերի 2009 - 18:17 AMT
ՎՏԲ-Հայաստան բանկում բոլոր ռիսկերն ապահովագրված են
Վերջին ժամանակներս ֆինանսաբանկային տերմինաբանությունը համալրվեց այնպիսի նոր հասկացություններով, ինչպիսիք են բանկային ռիսկերի ապահովագրություն, ծառայողների պատասխանատվության ապահովագրություն, գրավադրված գույքի ապահովագրություն, էլեկտրոնային հանցագործություններից ապահովագրություն եւ վերջապես այսպես կոչված Բի-Բի-Բի (BBB) հավաստագիր: ՎՏԲ- Հայաստան բանկը ՀՀ բանկային համակարգի այն հետեւողական բանկերից է, որ ձեռնամուխ եղավ իր ռիսկերի ապահովագրման գործում օգտվել վերոնշյալ գրեթե բոլոր ապահովագրական ծառայություններից, դրանով իսկ նպաստելով նա- ժամանակակից ֆինանսական աշխարհի մշակույթի ներմուծմանը Հայաստան, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
ՎՏԲ-Հայաստան բանկը շարունակում է վճարել ոչ միայն իր ընթացիկ պահպանման ծախսերի դիմաց, այլ- այնպիսի ռազմավարական նպատակների համար, ինչպիսիք են բանկային ռիսկերի, բանկում գրավադրված գույքի եւ ներդրված ավանդների ապահովագրումը: ՀՀ ապահովագրական համակարգն էլ իր հերթին ի վիճակի է ապահովել ժամանակակից ապահովագրական ծառայությունների եւ պրոդուկտների ներմուծումը, ապահովել բանկային համակարգի հետզհետե աճող պահանջարկը: Որպես օրինակ. վերջին մեկ տարվա ընթացքում «Լոնդոն-Եր-ան» ապահովագրական ընկերությունը Բի-Բի-Բի հավաստագրի ներքո ՎՏԲ-Հայաստան բանկի ռիսկերն ապահովագրելով կատարեց բանկի օգտին ապահովագրական զգալի վճարումներ` երրորդ անձանց պատասխանատվության ապահովագրման գծով: Նշենք, որ այդ ռիսկերը վերաապահովագրված են եղել միջազգային բարձր վարկանիշ ունեցող վերաապահովագրական խոշոր ընկերություններում: Հատկանշական է նա- ապահովագրական ընկերությունների ընտրության հարցը, որի նկատմամբ ՎՏԲ-Հայաստան բանկը մշտապես դրս-որում է սահմանափակ - հավասարակշռված մոտեցում: