Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ ՄԽ կժամանի տարածաշրջան

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) առաջիկա շաբաթվա ընթացքում կժամանեն տարածաշրջան: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից:



Միջնորդները հանդիպումներ կանցկացնեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ եւ կքննարկեն հիմնարար սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք համանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---