Իրանը պատասխանել է ՄԱԳԱՏԷ-ին29 հոկտեմբերի 2009 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Իրանի պետական ԶԼՄ-ները հաղորդում են, որ երկրի կառավարությունը պատասխանել է ՄԱԳԱՏԷ-ի առաջարկին` ուրանն արտերկրում հարստացնելու վերաբերյալ: Պատասխանն Իրանի ներկայացուցիչները հանձնել են ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնակայան Վիեննայում: Մանրամասները դեռեւս չեն հաղորդվում: Մինչդեռ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը չի կասեցնի իր միջուկային ծրագիրը, սակայն պատրաստ է համագործակցել արեւմտյան երկրների հետ: Ըստ ՄԱԳԱՏԷ-ի առաջարկի, Թեհրանը իր ուրանը կուղրակի մեկ այլ երկիր հարստացման համար, հետո այն կվերադարձվի Իրանին հետազոտական միջուկային ռեակտորներում օգտագործելու համար: Այդպիսով, կբացառվի այն հավանականությունը, որ Իրանը ինքնուրույն կաշխատի ուրանի հարստացման ուղղությամբ, որը կարելի է օգտագործել միջուկային զենքի արտադրության համար: Մինչդեռ, Իրանից վերադարձել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների խումբը, որն այցելել է ուրանի հարստացման գործարան, որի շինարարությունը նախկինում գաղտնի էր պահվում: Պատվիրակության ղեկավարը, ժամանելով Վիեննա, հայտարարել է, թե դա «լավ ուղեւորություն» էր, սակայն մանրամասներ չի հաղորդել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |