2 նոյեմբերի 2009 - 10:35 AMT
Երեւանում ստեղծվել է Ատամանների խորհուրդ
Հոկտեմբերի 31-ն, Երեւանում տեղի ունեցավ ՀՀ -մ գործող կազակների կազմակերպությունների խորհրդակցություն, որին ներկայացվեց Ատամանների խորհրդի ստեղծման գաղափարը, որը կհամակարգի կազակների հետագա գործունեությունը Հայաստանում:

Նորաստեղծ համակարգ ընտրվել է Հայ-կազակական միջազգային ընկերության եւ համագործակցության միավորման, Հայ-Ռուսական կազակական միավորման եւ Վալերի Մադատովի անվան կազակների միասնության հայկական հասարակական կազմակերպության հնգական ներկայացուցիչ:

«Այս քայլը` ինքնանպատակ չէ, - ընդգծել է Հայ-կազակական միջազգային ընկերության եւ համագործակցության միավորման անվտանգության հարցերով փոխնախագահ, կազակների գեներալ-մայոր Արթուր Մաքսապետյանը: - Այն ուղղված է մեր առաջ դրված խնդիրների արդյունավետ լուծման համար, որոնց թվում են` ՀՀ-ն մասնակցությունը պաշտպանունակության հզորացման, հակամարտությունների կանխում, երիտասարդության ռազմա-հայրենասիրական դաստիարակում, մերձավոր եւ հեռավոր արտերկրների կազակական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը եւ ամրապնդումը»:

Խորհրդակցության արդյունքում որոշում կայացվեց Ատամանների խորհրդի ստողծման մասին: Նաեւ որոշում ընդունվեց գումարել Հայ Կազակների առաջին մեծ հավաքը (Գլխավոր ժողով), որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ն, Երեւանում, հաղորդում է Հայ-կազակական միջազգային ընկերության եւ համագործակցության միավորման մամլո ծառայությունը: