Արամ Սաֆարյան. Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը դեռեւս չի հասունացել 2 նոյեմբերի 2009 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը, առանց այդ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համաձայնեցնելու, կարող է հանգեցնել բանակցային գործընթացի ձախողմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:Խոսելով Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգություն» կուսակցության օրենսդրական նախաձեռնության մասին` Սաֆարյանը նշել է, որ կուսակցության մեջ այդ հարցը դեռեւս չի քննարկվել եւ ինքը չի կարող խոսել պաշտոնական դիրքորոշման մասին: «Սակայն, ըստ իս, Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության միակողմանի ճանաչումը նպատակահարմար չէ, քանի որ այդ հարցը դեռեւս չի հասունացել»,- ընդգծել է Սաֆարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |