Հովհաննես Գոհարյանի թիմը` «ԲԱՏԷ»-ն դարձավ Բելառուսի չեմպիոն

PanARMENIAN.Net - Ավարտվել է Բելառուսի ֆուտբոլի առաջնությունը: Վերջին 26-րդ փուլում Հայաստանի հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանի թիմը` Բելառուսի «ԲԱՏԷ»-ն հանդիպել է «Գոմելի» հետ եւ հաղթել է 3:0 հաշվով:



Հովհաննես Գոհարյանը, որը բաց է թողել խաղը հունական «ԱԷԿ»-ի հետ հիվանդության պատճառով, դուրս եկավ փոխարինման 68-րդ րոպեին, իսկ 80-րդ րոպեին դեղին քարտ ստացավ: 2 գոլ է խփել Վ.Ռոդնիկովը եւ մեկը Ա.Ռադկովը:



«ԲԱՏԷ»-ն նվաճեց չեմպիոնի տիտղոսը 62 միավորով: 12 միավորով նրան զիջեց արծաթե մրցանակակիր Մինսկի «Դինամոն», երրորդ տեղում է «Դնեպրը» 40 միավորով:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---