7 հայ ծանրամարտիկներ կմասնակցեն աշխարհի առաջնությանը Գոյանգում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Գոյանգում (Հարավային Կորեա) մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, Հայաստանի հավաքականը կորուստներ ունի` վնասվածքների պատճառով Գոյանգ չեն մեկնի Գեւորգ Դավթյանը (77 կգ ք/կ 2006, 2007թթ. Եվրոպայի չեմպիոն, 2007թ. աշխարհի առաջնության 2-րդ մրցանակակիր, 2008թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր), Արա Խաչատրյանը (77կգ ք/կ 2007, 2008թթ. Եվրոպայի արծաթե մրցանակակիր): «Տառացիորեն մի քանի օր առաջ վնասվածք է ստացել Արթուր Բաբայանը (105 կգ) եւ չի կարողացել մեկնել թիմի հետ Պոդոլսկում կայանալիք մարզահավաքին: Այնտեղից մեր ծանրամարտիկները կմեկնեն Գոյանգ»,-ասել է ֆեդերացիայի նախագահը:



Հայաստանի կանանց հավաքական`



Մելինե Դալուզյան 63 կգ ք/կ (նոյեմբերի 25)

Նազիկ Ավդալյան 69 կգ ք/կ (նոյեմբեր 27)

Հռիփսիմե Խուրշուդյան 75կգ ք/կ (նոյեմբեր 28):



Տղամարդկանց հավաքական`



Առաքել Միրզոյան 69կգ ք/կ (նոյեմբեր 22)

Տիգրան Գ.Մարտիրոսյան 77կգ ք/կ (նոյեմբեր 24)

Տիգրան Վ.Մարտիրոսյան 85կգ ք/կ (նոյեմբեր 26)

Գեւորիկ Պողոսյան 85կգ ք/կ (նոյեմբեր 26):
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---