Հենրիկ Մխիթարյան. Ես չեմ ափսոսում, որ որոշեցի շարունակել իմ կարիերան հենց Ուկրաինայում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, որն այժմ խաղում է Դոնեցկի «Մետալուրգում», ճանաչվել է Ուկրաինայի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ «Սպորտ-Էքսպրեսս»-ի գնահատմամբ: Մխիթարյանը խոստովանել է, որ նախկինում նրան նման բարձր կոչումների չեն արաժանացրել:



«Լրագրողներն մինչ օրս ինձ այդքան երես չէին տվել: Մի կողմից, շատ հաճելի է, որ ձեր պարբերականը նշեց իմ խաղը հոկտեմբերին: Մյուս կողմից` այդ կոչումները չպետք է ինձ թուլացնեն: Ամենակարեւորը, ինչ ես ստացա այս իրավիճակից, իմ զարգացման մեջ կանգ չառնելն է եւ ինքս ինձ վրա աշխատելը»,-ua-football.com-ին է խոստովանել Մխիթարյանը:



Կիսապաշտպանն ասել է, որ ինքն է իր քննադատը, նա ինքը յուրաքանչյուր խաղից հետո գիտի լավ է խաղացել, թե վատ: «Ձեր երկրի առաջնությունն իրոք հետաքրքիր է եւ ես բոլորովին չեմ ափսոսում, որ դուրս գալով Հայաստանից, որոշեցի շարունակել իմ կարիերան հենց Ուկրաինայում»,-ասել է Մխիթարյանը:



Հիշեցնենք, որ Մխիթարյանը, չնայած որ Հայաստանի բարձարգույն լիգայի կեսից է տեղափոխվել ուկրաինական ակումբ, խփած գնդակների քանակով (11 գոլ) Սամվել Մելքոնյանի («Բանանց) եւ Արտյոմ Ադամյանի («Ուլիսս») հետ միասին զբաղեցնում է 3-րդ տեղը Հայաստանի լավագույն հարձակվողների ցուցակում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---