Երեւանում կնշեն մեծանուն ճարտարագետ-գիտնական, միջուկային զենքի ստեղծման մասնակից Սամվել Քոչարյանցի 100-ամյակը10 նոյեմբերի 2009 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Սույն թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ-ում մեծ հանդիսությամբ կնշվի մեծանուն ճարտարագետ-գիտնական, գլխավոր կոնստրուկտոր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Լենինյան եւ ՍՍՀՄ պետական երեք մրցանակների դափնեկիր, Լենինի վեց շքանշանների ասպետ, ՌՍՖՍՀ գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործիչ, մեր հայրենակից Սամվել Քոչարյանցի 100-ամյա հոբելյանը:Սամվել Քոչարյանցի անունն ընդգրկված է Ռուսաստանյան դաշնային միջուկային կենտրոնի ականավոր գիտնականների ցուցակում՝ Անդրեյ Սախարովի, Իգոր Կուրչատովի, Յուրի Խարիտոնի եւ այլ գիտնակների կողքին: Սամվել Քոչարյանցը ծնվել է 1909 թ. հունվարի 7-ին Նոր Բայազետում (այժմ` Գավառ քաղաք): 1937թ. ավարտել է Մոսկվայի էլեկտրատեխնիկական ինստիտուտը եւ կատարել գիտամանկավարժական աշխատանք տեսական էլեկտրատեխնիկայի ամբիոնում: Այնուհետեւ Ս. Քոչարյանցն աշխատանքի է անցել ,Արզամաս 16-ումե, որտեղ գտնվում էր Ռուսաստանյան դաշնային միջուկային կենտրոնը: Երկար տարիներ զբաղեցրել է կենտրոնի գլխավոր կոնստրուկտորի պաշտոնը: Նա մասնակցել է ԽՍՀՄ-ում ատոմային եւ ջրածնային զենքի ստեղծման եւ փորձարկման աշխատանքներին, հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակմանը: Ս. Քոչարյանցը մեծ ներդրում է ունեցել կոնստրուկտորների, փորձարարների, տեխնոլոգների գիտական խոշոր դպրոցների ստեղծման եւ զարգացման գործում: Շնորհիվ Ս. Քոչարյանցի աշխատանքներ են կատարվել` բարձրացնելու միջուկային զենքի տեխնիկական բնութաքգրերը, արդյունավեությունը, անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու ուղղությամբ: Սամվել Քոչարյանցը կյանքից հեռացավ 1993 թ. օգոստոսի 4-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |