10 նոյեմբերի 2009 - 16:35 AMT
«Հատիս» բասկետբոլային ակումբի վերականգնումը բիզնես-նախագիծ չէ, այն սոցիալական բնույթ է կրում
«Բասկետբոլի «Հատիս» ակումբըի տնօրենների խորհուրդը որոշել է ուժեղ թիմ հավաքել: Այդ նպատակով մենք հրավիրել ենք լեգիոներների ու փորձառու մարզիչ Գիա Կանչելիին Վրաստանից: Ծանր պայմաններում մենք կարողացանք կազմակերպել թիմի աշխատանքը, քանի որ սա լավ շանս է ներկայացնելու Հայաստանը բասկետբոլի մրցույթում»,-մամլո ասուլիսում ասել է «Հատիս» ակումբըի տնօրենների խորհրդի անդամ Րաֆֆի Նիզիբլյանը:

Ըստ «Հատիս» ակումբըի տնօրենների խորհրդի անդամ եւ Հայաստանի բասկետոբլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի, թիմի ղեկավարությունը 36 հավակնորդներից ընտրեց հետեւյալ լեգիոներներին` «Բոյան Վուլիչին (Սերբիա), Իվա Սերդարին (Խորվաթիա), Նաթիա Աբուլաձեին (Վրաստան), որոնք Եվրոպայի մրցաշարերում խաղալու փորձ ունեն:

«Հատիս» բասկետբոլային ակումբի վերականգնումը բիզնես-նախագիծ չէ, այն սոցիալական բնույթ է կրում: Չափազանց կարեւոր է, որ երեխաները հետաքրքվեն բասկետբոլով: Բացի այդ, «Հատիսի» վերածնունդը խթան կհանդիսանա Հայաստանում այլ խաղարկային մարզատեսակների զարգացման համար»,-ասել է ֆեդերացիայի նախագահը:

Բասկետբոլի «Հատիս» ակումբը լույս նոյեմբերի 11-ի գիշերը կմեկնի Աթենք, որտեղ կմասնակցի 2009-2010թթ. Եվրոպայի լիգայի խմբային փուլին: Հիշեցնենք, որ առաջին խաղը «Հատիսը» կխաղա Հունաստանի «Պանատինայկոսի» հետ: Նույն խմբում հանդես են գալիս «Վոլոգդա Չիվակատան» (Ռուսաստան) եւ «Բեշիկտաշը» (Թուրքիա):