Երեւանում տոնում են FYCA հասարակական կազմակերպության 10-ամյակը10 նոյեմբերի 2009 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տոնում են FYCA (Federation of Youth Clubs of Armenia) հասարակական կազմակերպության 10-ամյակը: «Տաս տարվա ընթացքում FYCA դարձավ ամենաակտիվ կազմակերպությունը, որը իրականացնում է երիտասարդական ծրագրերը: Վերջին երկու տարիների ընթացքում երիտասարդական ծրագրերի իրականացվող քանակի եւ ակտիվության տեսակետից FYCA-ն գրավում է երրորդ տեղը հետխորհրդային երիտասարդական կազմակերպությունների թվում», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանը:Նրա խոսքերով, 2008 թ-ն, ավելի քան 100 երիտասարդ տարբեր ծրագրերի շրջանակներում եղել են արտասահմանում: Մեկ տարվա ընթացքում իրականացվում է մոտ 50 ծրագիր: FYCA հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թ-ն 7 երիտասարդական կազմակերպությունների միավորման հիման վրա: Կազմակերպության ֆինանսավորումը իրականացվում է տարբեր դրամաշնորհային ծրագրերի հիման վրա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |