10 նոյեմբերի 2009 - 19:34 AMT
Նոյեմբերի 18-ն «Օրհուս» կենտրոնում տեղի կունենա «Հողային ռեսուրսների կայուն կառավարում» թեմայով քննարկումը
Նոյեմբերի 18-ին «Օրհուս» կենտրոնում տեղի կունենա «Հողային ռեսուրսների կայուն կառավարում» թեմայով քննարկումը
Հայաստան եւ Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից կկազմակերպվի կլոր սեղան, որտեղ կքննարկվի «Հողային ռեսուրսների կայուն կառավարում» ի նպաստ Հարավային Կովկասի տարածաշրջանում հողերի դեգրադացիայի նվազեցման եւ աղքատության դեմ պայքարի ծրագրի ընթացքը եւ կներկայացվի առաջին փուլի հաշվետվությունը:
Ծրագրի առաջին փուլում ծրագրի փորձագետների խմբի կողմից Դեբեդ գետի ավազանում իրականացվել է հողի դեգրադացիայի տենդենցների ուսումնասիրում եւ վերլուծություն: Հիմք ընդունելով հետազոտության արդյունքները`ներկայացվել են կոնկրետ հանձնարարականներ:
Ներգրավված փորձագետների աշխատանքային խմբի կողմից հետազոտությունը ներառել է Դեբեդ գետի ամբողջ ավազանը (ՀՀ տարածքում): Արդյունքում ուսումնասիրվել է գետի ավազանի հողային կազմը, բուսական աշխարհը, ընդհանուր տնտեսության, գյուղատնտեսության վիճակը, ներկայացվել է բնական աղետների (սողանքներ, սելավներ, ջրհեղեղներ) դինամիկան, կատարվել է բնական ռեսուրսների ընդհանուր գնահատում:
Հանդիպման ընթացքում ծրագրում ընդգրկված փորձագետները կխոսեն կատարված աշխատանքների մասին - աշխատանքը կներկայացնեն ավելի լայն քննարկման համար:
ՀՀ բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները եւս կներկայացնեն իրենց տեսակետը առկա աշխատանքի
շուրջ: