Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը քննարկեցին համագործակցության հարցերը10 նոյեմբերի 2009 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդթին: Շնորհավորելով դեսպանին նշանակմանառիթով` Նորին Սրբություննարդյունավետ առաքելություն մաղթեց նրան Հայաստանում: Հանդիպմանն անդրադարձկատարվեց Մայր Աթոռի եւ Գերմանիայի դեսպանատան միջեւ ձեւավորված սերտ կապերին, Գերմանիայի հայոց թեմի գործունեությանը, Գերմանիայի հայ համայնքի կյանքին եւ նրա հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքին: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ տեղեկացրեց նաեւ, որ Մայր Աթոռի մի քանի միաբաններ ներկայիս իրենց բարձրագույն կրթությունն են ստանում Գերմանիայի տարբեր հոգեւոր հաստատություններում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |