10 նոյեմբերի 2009 - 20:44 AMT
Կոնսուելո Վիդալը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում
Նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին` Երեւանում իր դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ:

Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց տիկին Վիդալին անցած տարիների սերտ համագործակցության համար: Հ. Աբրահամյանը բարձր գնահատեց նրա աշխատանքը եւ նշեց, որ Հայաստանի իշխանությունները երախտապարտ են ՄԱԿ տարբեր կառույցների կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Ամփոփելով զրույցը` Հ.Աբրահամյանը հաջողություններ մաղթեց տիկին Վիդալին իր ձեռնարկումներում եւ հույս հայտնեց, որ բարեկամական կապը մեր երկրի հետ նա կշարունակի իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո եւս: