Թուրքիան գաղտնի դաշինք է կնքել Իրանի հետ Իսրայելի դեմ11 նոյեմբերի 2009 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ու Իրանի միջեւ գաղտնի համաձայնագիր է կնքվել, ըստ որի Անկարան հետախուզական տեղեկատվություն կտրամադրի Իրանին, որը թույլ կտա վերջինիս խուսափել Իսրայելի հարվածից: Այդ համաձայնության մասին, որը ձեռք է բերվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի Թեհրան կատարծ այցի ժամանակ, հաղորդում է Debka գործակալությունը: Այս համաձայնությունները զարգացում կստանան Ահմադինեժադի Ստամբուլ կատարած այցի ժամանակ: Թուրքիան խոստացել է Իրանին փոխանցել նաեւ տեղեկությունները տարածաշրջանում ամերիկյան զորքերի տեղաշարժի մասին, որը կապված է Իրանի դեմ հնարավոր գործողությունների հետ: Ասվում է, որ թուրքական բանակի հրամանատարությունը ի սկզբանե դեմ էր իր իսլամիստ-վարչապետի ծրագրերին, սակայն հետո ընդունեց դրանք: Այսպիսով վերջնականապես կործանվեց Թուրքիայի ռազմավարական դաշինքը Իսրայելի հետ, իսկ հյուսիսային ճակատը Իսրայելի դեմ ուժեղացավ, գրում է cursor.go.il-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |