ՀՀ բյուջե-2010. Տրանսպորտային ոլորտի ծախսերը կկրճատվեն 12 տոկոսով11 նոյեմբերի 2009 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Ըստ 2010թ. ՀՀ բյուջեի տրանսպորտային ոլորտի ծախսերը կկազմեն 34 մլրդ դրամ 2009-ի 38,8 մլրդ դիմաց, ինչը մոտավորապես 12 տոկոսով քիչ է, քան ընթացիկ տարում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Ներկայացնելով 2010թ. բյուջեով նախատեսված ծրագրերը, նա նշել է, որ անկախ կրճատումից, առաջիկա վարկային ծրագրերի շրջանակներում մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն ճանապարհային շինարարության ոլորտում`գյուղական ճանապարհների վերականգնում, գլխավոր մայրուղիների վերանորոգում, ինչպես նաեւ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցում, որը կսկսվի 2010թ. Ասիական զարգացման բանկի միջոցներով: Մասնավորապես, նրա խոսքերով, բյուջեով նախատեսվում է 2010թ. վերականգնել պետական նշանակության ճանապարհները 20մլրդ դրամի չափով, ինչը թույլ կտա վերանորոգել եւ կառուցել շուրջ 63 կմ ճանապարհ, նախատեսվում է նաեւ տրանսպորտային օբյեկտների 430 մլն դրամի վերականգնում, մասնավորապես 8 կամուրջ կվերականգնվի: «2010-ին կշարունակվեն Ասիական զարգացման բանկի միջոցներով կառուցվող ճանապարհների շինարարությունը, ինչը թույլ կտա հաջորդ տարի շահագործման հանձնել 118-120 կմ վերանորոգված գյուղական ճանապարհներ, ինչի վրա կծախսվի շուրջ 4 մլրդ դրամ»,-ասել է նա: Ինչպես նշել է Գ.Սարգսյանը, 2010թ. կիրականացվի նաեւ կենսական նշանակության ճանապարհների վերականգնման երկրորդ ծրագիրը, որը ֆինանսավորում է ՀԲ-ն, ինչի համար կծախսվի 18,8 մլրդ դրամ: Այդ ծրագրի շրջանակներում կվերականգնվի շուրջ 100 կմ ճանապարհ: Բացի այդ, ըստ նախարարի, բյուջեով նախատեսվում է Հյուսիս-Հարավ ճանապարհի կարեւորագույն ծրագիրը եւ այդ նպատակով 2010-ին բյուջեով նախատեսվում է 60 մլն դոլար, որոնք կուղղվեն առաջին փուլի իրականացմանը, ինչպես նաեւ երկրորդ եւ երրորդ փուլերի նախագծմանը: Նա նաեւ հավելել է, որ չինական ընկերության հետ բանակցությունների փուլում է գյուղական ճանապարհների վերականգնման նախագիծը` 70 մլն դոլարի: «Բանակցություններից հետո համաձայնգաիր կստորագրվի, եւ չի բացառվում, որ այդ ծրագիրը եւս կմեկնարկի 2010թ.»,-ասել է Սարգսյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |