11 նոյեմբերի 2009 - 17:46 AMT
Ավարտվեց Հայաստանի բիլիարդի բաց առաջնությունը
Ավարտվեց Հայաստանի բիլիարդի բաց առաջնությունը: Մասնակցում էին բիլիարդիստներ Հայաստանի զանազան շրջաններից: «Եզրափակչում հանդիպեցին Հայաստանի բազմակի չեմպիոն Ռոբերտ Ամիրյանն ու Էդուարդ Հունանյանը: Չեմպիոն դարձավ Ռոբերտ Ամիրյանը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Հայաստանի բիլիարդի հավաքականի գլխավոր մարզիչ եւ Ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Հունանյանը:

Հունանյանը նշեց նաեւ, որ այս տարվա դեկտեմբերին կկայանա նաեւ Հայաստանի բիլիարդի առաջնությունը Պիրամիդա տեսքով: Առաջնությանը կմասնակցեն բիլիարդիստներ Երեւանից, Հայաստանի մարզերից (Գյումրի, Վանաձոր) եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: