Այս անգամ թուրքական Բուրսա քաղաք կմեկնեն հայ շախմատիստները11 նոյեմբերի 2009 - 18:45 AMT PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ն հաստատել է 2010թ. հունվարին թուրքական Բուրսա քաղաքում մեկնարկող շախմատի աշխարհի թիմային առաջնության մասնակիցների կազմը: Առաջնությանը կմասնակցեն 10 թիմեր Հայաստանից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Չինաստանից, Եգիպտոսից, Թուրքիայից, Ադրբեջանից եւ Հունաստանից:«Հայաստանի շախմատի հավաքականը մեկնելու է այդ մրցաշարին, բայց առայժմ ճշտված չեն շախմատիստների անունները: Սակայն, ամենայն հավանականությամբ, կմեկնի հիմնական կազմը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Բուրսայում 2010 թվականի Աշխարհի Առաջնության նախընտրական տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հանդիպեց Թուրքիայի ազգային ընտրանու հետ: Հայաստանի հավաքականը պարտվեց 2:0 հաշվով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |