11 նոյեմբերի 2009 - 19:31 AMT
Իրանի երկրորդ արբանյակը` Mesbah , կարձակվի 2010 թ. մարտին
Իրանը հայտարարել է, որ երկար տարիների անպտուղ սպասումներից հետոԻրանի երկրորդ արբանյակի արձակման նախապատրաստումը, որը պետք է իրականացներ Ռուսաստանը, հանձնվել է Իտալիային: Իրանի ներկայացուցիչները բողոքում են, որ Ռուսաստանը միշտ ինչ-որ վայելուչ պատրվակներով հետաձգում էր «հաղորդակցային Mesbah արբանյակի» արձակումը:

Արբանյակը, որը Իսրայելի ԶԼՄ-երն անվանում են «լրտեսական», արձակվելու է 2011 թ.:
Իրանն ու Իտալիան արբանյակի կառուցման գործում համաձայնության էին եկել դեռեւս 2003 թ.: Նրանց համատեղ ջանքերով ստեղծվում է «լաբորատոր նմուշը»: 2005 թ. Ռուսաստանը խոստանում է արբանյակն արձակել «Կոսմոս-3» հրթիռի վրա տեղադրված, սակայն այդպես էլ չի կատարում խոստումը:

Mesbah -ը դուրս է գալու շուրջմոլորակային ուղեծիր, որտեղ մնալու է երեք տարի եւ անընդհատ տեղեկություններ է ուղարկելու Երկիր:
Իրանի առաջին արբանյակը` Omid (որ նշանակում է հույս) տիեզերք էր արձակվել 2009 թ. փետրվարի 2 -ին, օգտագործելով սեփական արտադրության ժամանակակից բալիստիկ հրթիռը: Արբանյակի ճակատագիրն անհայտ է: Իրանի ԶԼՄ -երի մի մասը հաղորդում էր, որ «իր առջեւ դրված խնդիրը կատարելով, արբանյակը հաջող վայրէջք է կատարել»: Մյուսները գրում էին, որ արբանյակը, որի վրա տեղադրված է 8 անտենա, շարունակում է իր թռիչքը անօդ տարածությունում` ի բարօրություն Իրանի ժողովրդական տնտեսության, հաղորդում է MIGnews.com.-ը: