«Ժառանգությունն» առաջարկում է փոփոխություններ կատարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում11 նոյեմբերի 2009 - 21:58 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանի ու Արմեն Մարտիրոսյանի օրենսդրական նախաձեռնությունը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որը չի ստացել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, որպես արտահերթ հարց կընդգրկվի նոյեմբերի 16-19-ի քառօրյա նիստերի օրակարգում: Այս օրինագծով պատգամավորներն առաջարկում են չեղյալ հայտարարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 14-րդ կետը, որով արգելվում է հեռուստահեռարձակման վերաբերյալ մրցույթ հայտարարել մինչ 2010թ. հուլիսի 20-ը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |