Հայաստանի կառավարությունը զիջումների է գնացել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին12 նոյեմբերի 2009 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն իր նոյեմբերի 12-ի նիստում որոշել է «Արաքս թռչնաֆաբրիկայի» համար 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչեւ երեք տարի ժամկետով հետաձգելու մասին: Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ընկերությունը մտադիր է 878 մլն դրամ ներդնել նոր սարքավորումներ ներկրելու նպատակով` արտադրողակնությունը բարձրացնելու համար, ինչը թույլ կտա ստեղծել շուրջ 100 նոր աշխատատեղ: Ընդ որում միջին աշխատավարձն ընկերությունում 70 000 դրամ է: Սա արդեն 4-րդ ընկերությունն է, որի հանդեպ ՀՀ կառավարությունը զիջումների է գնում եւ երկարացնում է ԱԱՀ վճարման ժամկետը: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |