Էրդողան-Օբամա հանդիպման նախաշեմին ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնն Անկարա է ժամանել

PanARMENIAN.Net - Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնն առաջին անգամ պաշտոնական այցով Անկարա է ժամանել: Այցի շրջանակներում կքննարկվեն ամերիկա-թուրքական հարաբերությունների եւ վերջին տարածաշրջանային գործընթացների պայմաններում համագործակցության հնարավորությունների հարցեր:



Ամերիկյան բարձրաստիճան դիվանագետն արդեն հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուի հետ: Ինչպես նշում են դիվանագիտական աղբյուրները, այցը նախապատրաստություն է թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման նախաշեմին, որը ծրագրված է դեկտեմբերի սկզբին Վաշինգտոնում:



Անցկացված հանդիպումների ընթացքում Ֆիլիպ Գորդոնը թուրքական կողմի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---