Հայաստանի գազաֆիկացման ոլորտում մենաշնորհը կխախտվի

PanARMENIAN.Net - Ինչպես լրագրողներին է հայտարարել մամլո ասուլիսում Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի նախկին փորձագետ, նավթամթերքի եւ գազի սարքավորումների փորձագետ Արթուր Ղազարյանը, շուտով Հայաստանում կգործի եւս մեկ ընկերություն, որը գազամատակարարման ծառայություններ կառաջարկի ավելի ցածր սակագներով: «Մեր հաշվարկով, տեխնիկական ծառայությունների արժեքը կնվազի մինչեւ 30 տոկոս»,-ասել է նա:



Անդրադառնալով նոր ընկերության գրանցման հարցին` փորձագետը նշել է, որ կան մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են նրա ստեղծմանը, հիմնականների թվում են հաստատված գները: «Մենք դիմեցինք Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին, որպեսզի նրանք վերանայեն գազաֆիկացման գներրը, սակայն դեռեւս դրական պատասխան չենք ստացել»,-ասել է նա: Այս առնչությամբ Ղազարյանը հավելել է, որ ընկերությունը չի գրանցվի, քանի դեռ հանձնաժողովը չի նվազեցրել գազաֆիկացման սարքերի գները` բացատրելով դա նրանով, որ ընկերությունը մտադիր է նման ծառայություններ մատուցել մանկատներին եւ ծերանոցներին կամ արտոնյալ սակագներով:



Բացի այդ, ըստ փորձագետի, գազամատակարարման ոլորտում, գազասպառողների քանակը Հայաստանում գերազանցել է 500 000-ը, ինչը պետք է անդրադառնա գազաֆիկացման ինքնարժեքի վրա:



Նա նաեւ հաղորդել է, որ «Տեխնոպրոգրես» ռուսական ընկերության հետ համատեղ, որի հետ արդեն պայմանավորվածություն կա, կստեղծվի ուսումնական կենտրոն, որտեղ ռուս փորձագետները սեմինարներ կանցկացվեն ընկերությունների աշխատակիցների համար:



Ա.Ղազարյանն արծարծել է նաեւ բնակչության իրազեկման խնդիրը գազի սպառման անվտանգության ոլորտում, ընդգծելով, որ գազաֆիկացմամբ զբաղվող ընկերությունը պարտավոր է գոնե տարին մեկ անգամ իրազեկել իր սպառողներին անվտանգության կանոնների մասին, «ինչը ես չեմ տեսել, մենք արդեն պատրաստ ենք իրազեկել բնակչությանը, դպրոցից սկսած»: Գազի սպառման անվտանգության նպատակով, ըստ նրա, պետք է գործի սպասարկման հատուկ կենտրոն, որը կարող է անմիջապես արձագանքել արտակարգ իրավիճակներին, որոնք առաջացել են այդ ոլորտում:



Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի առաքման եւ բախշման որոլոտւմ մենաշնորհը պատկանում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին: Ընկերությունը ստեղծվել է 1997թ.: «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս, իսկ Հայաստանի կառավարությանը` 20 տոկոս:



Ըստ «ՀայՌուսգազարդի» պաշտոնական տվյալների, 2009թ. նոյեմբերի 1-ի դրությամբ գազային ցանցին միացել է 589419 բաժանորդ: Առաջին ինը ամսում իրական գազասպառողների քանակն ավելացել է 15464-ով, նրանցից 2411` հոկտեմբերին:



Ըստ ՀՀ կառավարության որոշման, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի նոյեմբերի 1 դրությամբ սպառողների բնակարաններում տեղադրվել է 212748 ազդարարող սարք եւ անվտանգության համակարգի փական, 14277-ը` հոկտեմբերին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---