Մոսկվայում բացվել է Հայաստանի ազգային զբոսաշրջության գրասենյակ

PanARMENIAN.Net - Մոսկվայում սկսել է իր աշխատանքը Հայաստանի Ազգային զբոսաշրջության գրասենյակը (ԱԶԳ), հաղորդել է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ՏՈւՐԻԶՄ գործակալությանը կազմակերպության տնօրեն Մարիա Ատայանը: Նրա խոսքերով, գրասենյակը կզբաղվի Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունների առաջխաղացմամբ Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների շուկայում:



«Գրասենյակի առաջնակարգ խնդիրներից են ` PR-ի եւ մարքեթինգի կազմակերպումը Հայաստանի իմիջի ձեւավորման համար, որպես հետաքրքիր եւ մատչելի երկիր», - ասել է Ատայանը:



Նա նաեւ նշել է, որ ԱԶԳ-ն դեկտեմբերի 15-18-ը կանցկացնի մամլո տուր Ռուսաստանի առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար, որը հարմարեցված կլինի Սուրբ ծննդյան տոնին, իսկ փետրվարի սկզբին Մոսկվայում կներկայացնեն Ծաղկաձորը` Հայաստանի ամենամեծ լեռնադահուկային կուրորտը:



«Հայաստանի ԱԶԳ-ի նախագծերում է նաեւ հայկական զբոսաշրջության օպերատորների ցանցի ստեղծումն է, որը կղեկավարվի Գրասենյակի եւ ռուս գործընկերների փոխգործունեության համակարգմամբ», - ասել է նա:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---