Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելը լուրջ փոփոխությունների չի հանգեցնի Հայաստան-ԵՄ հարաբերություններում30 նոյեմբերի 2009 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելը լուրջ փոփոխությունների չի հանգեցնի Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը: «Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ համագործակցություն է հաստատվել: Ինձ թվում է, որ բուն Եվրոպայում միայն կազմակերպչական փոփոխություններ կկատարվեն»,-ասել է Կարինե Ղազինյանը: Հայաստանի փոխարտգործնախարարը հույս է հայտնել, որ Եվրոպայի ներսում կատարվող փոփոխությունները միայն կխորացնեն ու կընդլայնեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Ըստ նրա, պաշտոնական Երեւանն աշխատում է այդ ուղղությամբ: «Մենք երկխոսություն սկսեցինք ԵՄ-ի հետ մարդու իրավունքների հարցում եւ դեկտեմբերի 9-ին Երեւան կժամանի ԵՄ պատվիրակությունը` մարդու պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով: Այս ամենը վկայում է այն մասին, որ մենք ցանկանում ենք էլ ավելի մերձենալ եվրոպական ընտանիքին»,-ասել է Կ.Ղազինյանը: Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելուն նվիրված հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Պորտուգալիայի մայրաքաղաքում: Պայմանագրով նախատեսվում են մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնց գլխավոր նպատակն է բարելավել ԵՄ կառավարման կառուցվածքը` հաշվի առնելով նրա ընդլայնումը եւ բարելավել որոշումների կայացման մեխանիզմը: Լիսաբոնի պայմանագիրն առաջին անգամ ներմուծում է Եվրախորհրդի նախագահի պաշտոնը, որն ընտրվում է ԵՄ առաջնորդների կողմից 2,5 տարի ժամկետով, եւ ԵՄ միջազգային հարցերի բարձրաստիճան ներկայացուցչի պաշտոնը: Պայմանագրում կա նաեւ հոդված Եվրամիությունից դուրս գալու հնարավորության մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |