Սանքտ Պետերբուրգում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ նիստը30 նոյեմբերի 2009 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Սանքտ Պետերբուրգում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԽՎ նիստը: Խորհրդի օրակարգում կլինի ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի 2009թ. հունիսյան նիստի որոշումների կատարման ընթացքի քննարկումը, հավաքական անվտնագության արեւելաեվրոպական տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի ուսումնասիրության արդյուքների, անդամ պետությանների օրենսդրություններում հավաքական անվտանգության ոլորտում մերձեցման եւ նույնացման հայեցակարգի քննարկումը: ԽՎ Խորհրդի անդամներ են հանդիսանում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարները: Նիստում կնախագահի ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գռիզլովը: Խորհրդի նիստին կմասնակցի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նույն օրը տեղի կունենան ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստերը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է 2006թ. նոյեմբերին: ՀԱՊԿ ԽՎ առաջին նիստը կայացել է 2007թ. մարտի 30-ին: Խորհրդարանական վեհաժողովը կազմված է երեք մշտական`քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության, սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի հանձնաժողովներից: Վեհաժողովի անդամներ են ՀԱՊԿ-ին անդամակցող երկրների օրենսդրական մարմինների ներկայացուցիչները, հաղորդոմ է ՀՀ-ում ՀԱՊԿ ազգային ներկայացուցչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |