Հայաստանում տեղի կունենա արդեն ավանդական դարձած Հեյֆերի ծրագրերի գծով ամենամյա խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-4 Ծաղկաձորում տեղի կունենա Հեյֆերի ծրագրերի գծով ամենամյա խորհրդաժողովը «Ուժեղ համայնքներ` հզոր ազգ» կարգախոսով:



Խորհրդաժողովի շրջանակներում տեղի կունենան «Ֆերմայի ժամանակակից կառավարում` հետազոտություն Իսրայելի եւ Հայաստանի օրինակի վրա», «Հեյֆերի ռազմավարական մոտեցումը համայնքների հզորացման հայեցակարգին», բանավեճեր ու նստաշրջաններ, ինչպես նաեւ կամփոփվեն նախորդ տարվա խորհրդաժողովի արդյունքներն ու կքննարկվեն 2010թ. ծրագրերը:



Խորհրդաժողովի հյուրերը կլինեն շուրջ 50 մասնակիցներ` նախագծերի կատարողներ, գործընկերներ, համայնքների առաջնորդներ եւ մանկապատանեկան ակումբների մարզիչներ:



Մի քանի տարի խորհրդաժողովն անցնում էր «Նախագծերի կատարողների հավաք» անվան տակ, սակայն նախագծի եւ մասնակիցների շրջանակի ընդլայնման հետ միջոցառումը փոխեց նաեւ իր անվանումը, դառնալով Հեյֆերի ծրագրերի գծով ամենամյա խորհրդաժողով:



«Հեյֆեր Ինթերնեշնըլ»-ը ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որ պայքարում է աշխարհում սովի դեմ եւ հոգ է տանում մարդկության բարօրության համար` տրամադրելով անասուններ, սերմեր, տնկիներ, գիտելիքներ եւ այլ միջոցներ, նպատակ ունենալով օգնել մոլորակի անապահով ընտանիքներին դառնալ բարգավաճ: Կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 1999թ.: Այսօրվա դրությամբ Հայաստանում շուրջ 19 նախագիծ գոյություն ունի:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---