30 նոյեմբերի 2009 - 18:24 AMT
Աշոտ Մխիթարյանն ամփոփել է հայ ծանրորդների ելույթները Հարավային Կորեայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում
Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքից, որտեղ անցնում էր ծանրամարտի աշխարհի առաջնությունը, Հայաստանի տղամարդկանց հավաքականը բերել է 6 մեդալ: Հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել է իր սաների ելույթների արդյունքները:
«Յուրաքանչյուր մրցաշարից հետո, ես փորձում եմ համեմատել իմ մարզիկների նվաճումները նախորդների հետ,-ասել է Մխիթարյանը: Առաքել Միրզոյանը հաջող սկսեց մրցաշարը, մյուս 3 ծանրորդները եւս առանց մեդալ չմնացին: Տիգրան Գ.Մարտիրոսյանը գերազանց ելույթ ունեցավ քաշային նոր կարգում, եւ կարծում եմ, աշխարհի առաջնության արծաթե մեդալը լավ նվաճում է երիտասարդ ծանրորդի համար»: Ըստ Մխիթարյանի, Մարտիրոսյանն ուսի վնասված է ստացել, որն այժմ բուժում է Մոսկվայում: Արդեն մի քանի օրից նա կվերադառնա Հայաստան:
«Գեւորգ Պողոսյանը, որը 7-րդն էր «պոկում» վարժությունից հետո, կարողացավ հավաքել ուժերն ու «հրում» վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ: Ցավոք, մեջքի վնասվածքը թույլ չտվեց Տիգրան Վ.Մարտիրոսյանին լավ հանդես գալ: Սակայն նա հաջող սկսեց իր ելույթները եւ մեկ մոտեցումով կարողացավ արծաթ նվաճել»,-ասել է Մխիթարյանը: