ՀՅԴ. Միջազգային հանրությունը չպետք է անուշադրության մատնի Բաքվի ռազմատենչ հայտարարությունները30 նոյեմբերի 2009 - 20:41 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՅ Դաշնակցություն Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոն այցելեց ԱՄՆ պետդեպարտմենտի Կովկասյան հարցերի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Էթան Ա. Գոլդրիչը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաների ընկերակցությամբ:Է.Գոլդրիչինընդունեցին ՀՅԴՀայաստանի Գերագույնմարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատսխանատու Կիրո Մանոյանը:Արմեն Ռուստամյաննու ԱղվանՎարդանյանը ներկայացրեցինԴաշնակցությանկեցվածքը երկրումտիրողընկերային-տնտեսական հարցերիեւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի կապակցությամբ: ՀՅԴ ներկայացուցիչները շեշտեցին, որ տարածաշրջանում տեւական կայունության ձեռքբերման համար անհրաժեշտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները իսկապես լինեն առանց Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանների, իսկ Ղարաբաղի հիմնահարցում` միջազգային համայնքը չպետք է անարձագանք թողնի Ադրբեջանի ռազմատենչ սպառնալիքները, հաղորդում է ՀՅ Դաշնակցության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |